Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերով դեկտեմբերի 29-30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
Երգչուհի Լաուրա Կրուան, որ մի քանի հրազենային վնասվածք էր ստացել Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկիչների հարձակման ժամանակ, դուրս է եկել կոմայից:
Բրիտանական թագավորական ընտանիքի բոլոր անդամները մասնակցել են Լոնդոնի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում մատուցված Սուրբծննդյան պատարագին, գրում է The Daily Mail-ը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում հայտարարել է ՌԴ-ի ձեռնարկելիք նոր միջոցների մասին ի պատասխան Թուրքիայի ոչ բարեկամական գործողությունների՝ ասել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...